Ինչպես տեղեկացրել ենք, 105 տարեկան Նուրհան պապիկը՝ Իտալիայից, վերջերս ստացել էր ՀՀ քաղաքացիություն: Անձնագիրը նրան անձամբ հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հայտնել է.
«Ինձ համար մեծ պատիվ էր Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր հանձնել 105-ամյա մեր հայրենակից Նուրհան Յուսուփովիչին (նա ծնվել է Ստամբուլում՝ 1915 թվականին):
Կրկնակի հուզիչ էր իմանալ, որ Նուրհան Յուսուփովիչը մշտական բնակության Հայաստան վերադառնալու որոշումը կայացրել է Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ ոգեշնչվելով»: