image

Նախարար Օհանեան Ազրպէճանեան Կողմին Խորհուրդ Տուաւ Վերջ Տալ Հռետորական Ոճին

Նախարար Օհանեան  Ազրպէճանեան  Կողմին Խորհուրդ Տուաւ Վերջ Տալ Հռետորական  Ոճին

Հայաստան - ՀՀ Պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանյան  կոչ է   ըրած է Ազրպէյճանի  իշխանութիւններուն  զերծ մնալ    հռետորական  յայտարարութիւններ կատարելէ: Նախարարը այդ մասին խօսած է լրագրողներուն  հետ   իր ունեցած հանդիպման ժամանակ: «Ես կը յորդորէի, որ մեր հակառակորդն այս պահին զերծ մնար տարբեր տիպի անկապ խոսակցություններից: Ասում են` էս կանենք, էն կանենք, քարը քարի վրա չենք թողնի, քարը քարի վրա չթողնողը երևի թե Արցախեան ազատամարտի ժամանակ ամեն ինչ կթողնէր և կգար ու կպաշտպաներ իր հայրենիքը: Մենք մտածում ենք, որ նրանք զբաղվում են «կառուցողական» խնդիրներով, բայց իրենք փոխանակ քարը քարի վրա թողնեն, փորձում են չթողնել»,-կատակեց նախարարը:Նախարարը նաեւ նշած է, որ  սահմանին վրայ լարուածութեան պահպանումով Ազրպէյճան կը փորձէ իրեն շահաւէտ պայմաններ ստեղծել:  Նախարար  Օհանեան   աւարտին ըսած է, որ  «Պէտք է զերծ մնանք ուժի կիրառումից, եթե ուզում ենք լուծել հարցը, քանի որ պետք չէ ուժ կիրառել, այլ պետք է  վստահութեան մթնոլորտ ստեղծել»: