Նախագահ Սերժ Սարգսեան այսօր այցելած է Շառլ Ազնաւուրի տուն-թանգարան, ուր տեղի ունեցած է պետութեան կողմէ «Ազնաւուր» հիմնադրամին Ազնաւուրի տուն-թանգարանի բանալիի յանձնման արարողութիւնը:
Նախգահը իր խօսքին մէջ ըսած է. « Շառլ Ազնաւուրն արդէն վաղուց ներկայացնելու կարիք չունի. նա արդէն հանրայայտ է՝ Մաեսթրօ՛, եւ մենք երջանիկ ենք, որ քո ժամանակակիցն ենք, որ մենք կարողանում ենք պարբերաբար վայելել Ձեր արուեստը, Ձեր կատարումները:
Ազնաւուրն այսօր լեկենտ է՝ քայլող լեկենտ, եւ այդ լեկենտը պատկանում է ո՛չ միայն Ֆրանսիային, ո՛չ միայն Հայաստանին, հայ ժողովրդին, այլ համայն մարդկութեանը:
Շատ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք Երեւանում ունենալ տուն-թանգարան: Դա մեզ համար պատիւ է, եւ վստահ եղէք, որ այդ պատիւը մենք արժանապատուօրէն ենք կրելու»:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել