image

«Մնաս լոյսով ու խաղաղութեամբ առյաւէտ...».Հրաչ Զարիֆեանի յիշատակին

 «Մնաս լոյսով ու խաղաղութեամբ առյաւէտ...».Հրաչ Զարիֆեանի  յիշատակին

 Օրերս  Թեհրանի մէջ իր մհականցուն կնքած էր ազգային-կուսակցական  յարգուած  գործիչ՝ Հրաչ Զարիֆեանը։

 Աւելի վաղ «Արեւելք»  «Ալիք»էն  օգտուելով տուած էր մահուան բօթը, իսկ ստորեւ կը ներկայացնենք հանգուցեալի  շիրիմին մօտ      Հայ Մարզական «Արարատ»  Կազմակերպութեան  դամանական խօսքը,որն ընթերցած է   թեհրանահայ   հասարարական գործիչ՝ Հենրիկ Խալոյեանը 

Մեր ընկերոջ, ու «Ընկեր» հասկացութեան տիպար՝  և՛ գաղափարական և՛ կազմակերպական առումներով բոլորիս սիրելի ընկեր՝ Հրաչ (Զարիֆեան)-ի մահուան գոյժը այնքան անակնկալ ու ծանր էր՝ և է, որ դժւար է այս առիթով խօսել...

սակայն մեր պարտքն է՝ որ «Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան» մեծ ընտանիքի անունից  խորը կսկիծով ցաւակցենք՝ մեր ընտանիքի 62 տարիների վաստակաշատ անդամ և գաղափարակից ընկերոջ վաղաժամ մահը, որի 67- ամեայ կեանքի հիմնական տարիները շաղախւած եղաւ մեր ազգային-հասարակական կեանքին:

Ցաւակից ենք, բոլոր սգակիր ներկաներին ու ֆիզիքապէս ոչ ներկայ՝ հարիւրաւոր աշխարհասփիւռ այն ընկերներին և բարեկամներին, որոնք սիրելի  Հրաչին ծանօթ  կամ գործակից լինելով բախտն են ունեցել նրա կենսուրախ և համեստ նկարագրով օժտուած անձի հետ կեանքի որևէ ժամանակահատւածում վառ յուշեր ապրել:

Այս հրաժեշտի պահին, կրկին յատնում ենք բոլորիս սրտագին վշտակցութիւնը, յատկապէս մեր սիրելիներ՝ Լիդային, Ռազմիկին ու Լինդային և իրենց բալիկներին, Րաֆֆիին ու Մառինէին և իր եղբայրներ՝ Ալէքոյին, Արմէնին ու Արային ու իրենց ընտանիքներին և Հրաչի սիրեցեալ բոլոր-բոլոր հարազատներին ու ընկերներին, որոնք Հրաչի մէջ տեսան մարդ էակի բարձրագոյն  և ազնիւ՜ տեսակը, նրա մէջ տեսան մարմնաւորումը «Արարատ»-ի՝ իր ազգային և հոգեբարոյական արժէքներով. նրան, ով Արարատը իր տունն էր և իր տնում ու ապրուներում միշտ Արարատն էր, կամ ինչպէս ինքն էր ասում բոլոր ընկերական հաւաքներումէ «աղայէ (պրն.) Արարատ»-ը թէժ խօսակցութիւնների մշտական թէման էր…

Վստահ եմ համաձայն կլինէք, որ նա դեռ աւելին էր՝ քանզի միաժամանակ նրան յաջողում էր, մարմնաւորել՝  և՛ «Արարատ»ը և՛ «Ալիք»ը (որի ժամանակի վարիչ եղաւ) ու «Թեհրանի Հայ Դատի Յանձնախումբ»-ը՝ տոգորւած Հայ Յեղափոխական Դաշնակցութեան վեհ գաղափարաբանութեամբ, տեսլականներով և հայ ժողովրդի անժամանցելի իրաւունքների ձեռքբերման իդէալներով, որոնցով նա իր ազգային հասարակական նւիրեալ գործունէութեամբ թողեց իր ազդեցիկ դրոշմը թեհրանահայ հասարակական կեանքում:

Հրաչին կարելի է յիշել՝ ուր որ գործ կար. ուր նա պիտի համեստօրէն աշխատէր կամ ղեկավարէր գործը ընկերական և թիմային հասկացութեամբ ու կարևորը՝ անշեղ սկզբունքներով...

Նրա կեանքի էջերը  փայլ՛ուն են և ուսուցանելի. սկսած «Արարատ»-ում մանկապատանեկան տարիքից, որպէս սկաուտ 1962- ից, մինչ Սկաուտական միութեան 1978-79 Սկաուտապետի պաշտօնի ստանձնումը, այն էլ Իրանի յեղափոխութեան օրերին: Նա հայ-սկաուտ էր, բառի բուն իմաստով և մնայուն խորհրդատու Սկաուտական միութեան ղեկավարների և օրինակելի դէմք՝ շարքերի համար. իսկ ինքն ասում էր՝ «…ես սկաուտականի շտապ օգնութեան մեքենան էի…». նա երկու անգամ ևս հետագային միութեան դժւարին և տագնապալից ժամանակահատւածներում Կենտ.Վարչութեան կողմից՝  ժամանակաւոր հանգամանքով նշանակւեց Սկաուտապետ:

Նրա գործունէութեան փառաւոր էջերը «Արարատ»-ում բազում են, նա ութ շրջան (1979-80, 1982-84, 1986-88, 1992-94, 1996-98, 2003-05, 2007-09 և 2011-13) եղել է Կենտրոնական վարչութեան անդամ՝ չորս շրջան որպէս նիւթականի պատասխանատու  և չորս շրջան որպէս փոխնախագահ: Յատկանշական է՝ և բոլորը գիտէն, որ անգամներ իրեն իր ընկերները առաջարկեցին-պնդեցին որ ստանձնի կազմակերպութեան Նախագահի պաշտօնը բայց նա երբէք դա չընդունեց. ու դա որոշների համար մնաց առեղծւածային թէմա, սակայն ինքնին ուսուցողական:

Իսկ գործնական միւս աշխատանքներում, յիշենք, որ նա (2013-14-ին) նախագահել է Հ.Մ.Ա.Կ.-ի 70-ամեակի յանձնախումբը և 2019-21-ին Հաշւեքննիչ Մարմինը: Ընթացիկ տարիներին  նաև անդամակցել է՝ Երէցների միութեան վարչութեան, Մարզաւանի վարիչ մարմնի, Հանրութեան հետ կապի և այլ կազմերին։ 

Նա մասնակցել է «ՀՄԸՄ»-ի երկու և «Համազգային»-ի երկու բարձրագոյն ժողովներին՝ որպէս Հ.Մ.Ա.Կ.-ի ներկայացուցիչ. իսկ Հայաստան փոխադրւելով նաև ընտրւեց «ՀԱՍԿ»-ի վարչութեան անդամ, որը հայրենիքում հաստատւելու աշխատանքների պատճառով անաւարտ մնաց:

Աւաղ, որ նրա կեանքի վերջին էջը եղաւ այսքան անսպասելի և անժամանակ. նա երկու անգամ մահւան կռւում հերոսաբար յաղթեց. մի անգամ երբ իր զինւորական ծառայութիւնն էր կատարում Իրան-Իրաք պատերազմի ժամանակ՝ ուր նա իր սկաուտական և աստղագիտութեան գիտելիքի շնորհիւ՝ գիշերով յաջողում է  փրկել  իր վաշտը և արժանանում համապատասխան պետական շքանշանի ու միւսը կորոնայի համաճարակի խիստ հիւանդութեան ժամանակ... սակայն քաղցկեղի դաժան հիւանդութիւնը պատճառ եղաւ, որ նա չվայելի հայրենիքում իր ծրագրած ապագայ կեանքը և հանգստի կոչման տարիները իր ընտանիքի ու սիրասուն թոռնիկների հետ, որոնց անչափ սիրում էր ու ամենքին ցոյց տալիս իրենց նկարները երբ հեռու էր ու կարօտած... 

Կեանքի մի նոր հանգրւան էր հայրենադարձութիւնը՝ ու  եթէ հայրենիքում առիթն ընձեռւեր, նա վստահաբար իր անձնւէր ծառայութեամբ՝ ազգին ու հայրենիքին, նոր էջեր պիտի բացեր իր կենաց գրքում: