88 տարեկանում Նյու Յորքում կյանքից հեռացել է Էդվարդ Բալասանյանը՝ Երեւանի Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնի (ՆՓԱԿ) համահիմնադիրն ու հայ արվեստի և մշակույթի նվիրյալը:
Էդվարդ Պալասանյանը ծնվել է Իրանում, 1936 թվին: Ստացել է ճարտարապետի տիտղոս՝ Թեհրանի համալսարանից (1963), քաղաքաշինության մագիստրոսի (1968) եւ քաղաքաշինության եւ տարածքազարգացման ասպարեզներում փիլիսոփայության դոկտորի (1975) տիտղոսներ՝ ԱՄՆ-ի Փենսիլվանիա համալսարանից:
Բալասանյանը գրանցված է ՄԱԿ-ի համաշխարհային մասնագետների ցանկում:
1970 թվականից Իրանում հիմնել և ղեկավարել է ճարտարապետա-քաղաքաշինական խորհրդատվական հիմնարկ:
1980 թվականից Բալասանյանն ընտանյոք տեղափոխվել է ԱՄՆ:
1992 թվականից սկսած, նա ԱՄՆ-ում եւ Հայաստանում ի նպաստ հայության գործունեություն է ծավալել:
1992 թվականին, Ուաշինգտոնում ստանձնել է Ամերիկայի Հայկական Համագումարի վարչության նախագահի պաշտոնը, 1993-1995-ին Երեւանում ծառայել է որպես Հայաստան համահայկական հիմնադրամի փոխտնօրեն եւ շինարարական բաժնի պետ:
1996 թվականին ստանձնել է Հայաստան Հիմնադրամ-ի ԱՄՆ-ի գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ 1997-1998 թվերին Նյու Յորքում ծառայել է որպես Արեւելյան Ամերիկայի հայոց առաջնորդարանի գործադիր տնօրեն:
Բալասանյանը նաև իրանյան բեմում, որպես արհեստավարժ դերասան. ներկայացել է Շեքսպիրի, Չեխովի եւ այլ հեղինակների գործերի բեմադրություն-թատերախաղերում:
1992 թվին կնոջ՝ նկարիչ-բանաստեղծ Սոնիա Բալասանյանի հետ Երեւանում հիմնել է Նորարար Փորձառական Արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ), որը լծված է հայ ավանգարդ արվեստը համաշխարհային բեմահարթակներում ներկայացնելու գործին:
1995 թվականից Հայաստանի մշակույթի նախարարության հանձնարարությամբ Բալասանյանները ՆՓԱԿ-ի միջոցով Վենետիկի Համաշխարհային Արվեստի բիենալեներում շարունակաբար կազմակերպել են Հայաստանի Հանրապետության տաղավարները, որոնք շարունակվել են մինչև 2009թ.:
1998 թվի սեպտեմբերից Գարեգին Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնարարությամբ, որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լիազոր ներկայացուցիչ, ղեկավարել է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու կառուցման աշխատանքները:
2002 թվականի հունիսից մինչև 2009թ. մարտը Բալասանյանը ստանձնել է ազգային բարերար Գերարդ Լ. Գաֆեսճյանի նվիրատվությամբ Երեւանի Կասկադ համալիրին կից կառուցվող արվեստի թանգարանի գործադիր տնօրենի, ինչպես նաև թանգարանի շինարարության ղեկավարությունն ու վերահսկողությունը (2008-2009թթ):
Մահացել է Նյու Յորքում՝ երկարատեւ հիվանդությունից հետո: