Կեսարացի հայ գրող, հրատարակիչ, նշանավոր մտավորական Նազար Բույումը (Նազար Ճանճիկյան) մահացել է հիվանդությունից հետո՝ 80 տարեկանում: Նրա մահվան մասին հայտնվել են գործընկերները՝ նշելով, որ հայ գրողի, հրատարակչի կորուստը մեծ է ինչպես հայության, այնպես էլ՝ Թուրքիայի համար:
Նազար Բույումը ծնվել է 1944-ին՝ Կեսարիայում, Սովորել է Պոլսի Դպրեվանքում, Ստամբուլի համալսարանում, ավարտել է նաեւ Օքսֆորդի համալսարանը (1967 թվական)։
1980-ական թվականների սկզբից Ստամբուլի խոշորագույն «Ադամ» հրատարակչության տնօրենն էր:
Հրատարակել է Վիլյամ Սարոյանի երկերի մի քանի ժողովածուներ, թուրք եւ արտասահմանցի գրողների գործեր, ամսագրեր, հանրագիտարաններ, այդ թվում՝ «Մեծ Բրիտանիկա» հանրագիտարանը (թուրքերեն): Վերջինիս մեջ ներառված Մեծ եղեռնին վերաբերող իր հոդվածների համար ենթարկվել է դատական պատասխանատվության։
Ազատվել է կալանքից՝ հանրագիտարանի հրատարակչական խորհրդի պահանջով։ Հեղինակ է բանաստեղծական մի քանի ժողովածուների, գրում էր անգլերեն եւ թուրքերեն: Առավել հայտնի է Նազար Բույումի «Յուկո-Տանին» (1996 թվական, հայերեն հրատարակչություն՝ 1997 թվական) ժողովածուները: Նա մեծ ներդրում է ունեցել Թուրքիայի հրատարակչական եւ գրատարածման ոլորտում, հիմնել է նաեւ գրախանութ:
Նազար Բույումը նաեւ «Ակոս» թերթի հեղինակներից էր: