Լիբանանյան հիշատակներ. Ադիսն ու այլ մտավորականներ

Լիբանանյան հիշատակներ. Ադիսն ու այլ մտավորականներ

Հին հայկական թերթից արտատպված այս լուսանկարը շատերի մոտ հիշողություններ է արթնացնում: Լուսանկարում վերջերս կյանքից հեռացած լիբանանահայ երգիչ Ադիս Հարմանդյանն է՝ հայրենի երգահան Հասմիկ Մանասերյանի, VOS-ի տնօրեն և հայկական ձայնապնակների արտադրիչ Դանիել Տեր-Սահակյանի և Լիբանանում հայտնի հրատարակիչներ Հաննեսյան եղբայրների հետ: 

Հայտնի է, որ Ադիսը հիմնականում երգել է Հասմիկ Մանասերյանի երգերը: Իսկ VOS-ը (Voice of Stars) Բուրջ Համուդի այն դիսկոտեկտն էր, որ առաջինը ձայնագրել և տարածել է Ադիսի հայերեն երգերը: