image

Լիբանանի նախագահն ընդունել է Մարալ Նաջարյանին

Լիբանանի նախագահն ընդունել է Մարալ Նաջարյանին

Լիբանանի նախագահ, գեներալ Միշել Աունը ընդունել է Ադրբեջանում չորս ամիս գերության մեջ պահված եւ մարտի 10-ին ազատված Մարալ Նաջարյանին: Հանդիպմանը ներկա է եղել նախագահի ռուսական հարցերով խորհրդական, գործարար` Ամալ Աբու Զեյդը: 

Նշենք, որ գերությունից ազատվելուց հետո Մարալ Նաջարյանը ցանկություն է հայտնել մեկնել իր ծննդավայրը՝ Լիբանան, ավելի ուշ լրագրողներին հայտնել է, որ հետագայում գուցե որոշի նորից Հայաստան գնալ: 

Նա գերեվարվել է նոյեմբերի 11-ին՝ Շուշիում, լիբանանահայ Վիգեն Ուլջեքջյանի հետ:

Լիբանանի նախագահի հետ հանդիպմանը խոսվել է նաեւ Վիգենին վերադարձնելու մասին, նշվել է, որ այդ ուղղությամբ աշխատանք տարվում: