Եւրոպական մամուլի էջերում զարմանքով են գրել Բեյրութի անվտանգության համաժողովի զինավարժությունների ժամանակ ողջ-ողջ օձերին հոշոտող զինվորների մասին, մինչդեռ, ինչպես նշում է արաբական մամուլը, կենդանի օձի գլուխն ատամներով պոկելը արաբ տղամարդու քաջությանը վերագրվող հնագույն ավանդույթ է: Բեյրութում մեկնարկած անվտանգության համաժողովի ժամանակ Լիբանանի բանակի բարձրաստիճան զինվորականները կենդանի օձերին սեփական ատամներով ծվեն-ծվեն անելուց բացի նաեւ բարդ զինվորական առաջադրանքներ են կատարել` ապացուցելով երկրի բանակի մարտունակությունն ու պատրաստակամությունը: