image

Լիբանանցի նշանավոր դերասանուհու հայ նշանածին ծաղրել են՝ «նուրբ արտաքին» ունենալու համար. Լուսանկար

Լիբանանցի նշանավոր դերասանուհու հայ նշանածին ծաղրել են՝ «նուրբ արտաքին» ունենալու համար. Լուսանկար

Լիբանանցի նշանավոր դերասանուհի, «Միսս Լիբանան-2004» մրցույթի հաղթող եւ աշխարհի գեղեցկուհիների մրցույթի մասնակից Նադին Նասիբ Նժեյմի հայ նշանածը՝ Նարեկ Նարբեկյանը, սոցիալական կայքերի օգտատերերի թիրախում է հայտնվել: Նրան ծաղրել են իր նուրբ արտաքինի համար:

Ինստագրամում զույգի հրապարակած լուսանկարի տակ շատերը պնդել են, որ Նարեկ Նարբեկյանը կանացի արտաքին է ձեռք բերել պլաստիկ վիրահատությունների արդյունքում: Այլ սոցիալական ցանցերում նույն նկարի տակ մեկնաբանել են, որ երիտասարդ տղան ամենեւին էլ վիրահատված չէ, եւ բնական համաչափ դիմագծեր եւ մարմին ունի: Զույգին հետեւողները  սակայն, չեն հերքել, որ պլաստիկ վիրահատությունների է դիմել Նադինը՝ ձեւափոխելով քիթը, շրթունքները, այտոսկրերը, մարմնի այլ մասեր: Ոմանք գրել են, որ Նադինն ավելի գեղեցիկ ու բնական էր, երբ նվաճում էր Լիբանանի գեղեցկուհու թագը, իսկ պլաստիկ վիրահատությունները հեռացրել են նրան բնական վիճակից եւ դարձրել սովորական գեղեցկուհի:

Դերասանուհին՝ 2004-ին, Լիբանանի գեղեցկության մրցույթին

Նադինն ու Նարեկը չեն պատասխանել քննադատություններին, նրանք երջանիկ են  եւ շարունակում են նշանդրությունից հետո համատեղ լուսանկարներ հրապարակել: 

Զույգը նշանվել է այս փետրվարի սկզբին՝ դերասանուհու 39-ամյակին։ Նարեկ Նարբեկյանը լիբանանցի նշանավոր դերասանուհու երկրորդ ամուսինը պիտի լինի:

Նադին Նասիբ Նժեյմը ամուսնացած է եղել լիբանանցի բիզնեսմեն Հադի Ասմարի հետ, ութ տարվա ամուսնությունից հետո նրանք բաժանվել են 2019-ին: Հադի Ասմարից Նադինն ունի երկու երեխա:

Դերասանուհին՝ առաջին ամուսնու հետ

Լիբանանցի դերասանուհին նաեւ թունիսյան ծագում ունի, նրա հայրը մարոնի քրիստոնյա է, մայրը՝ թունիսցի մուսուլման: Նադինը լիբանանցի ամենաշատ հետեւորդներ ունեցող դերասանուհին է Ինստագրամում. նրա հետեւորդների թիվը մոտենում է 16 միլիոնի: Նրա երիտասարդ նշանածի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում, բացի այն, որ հալեպահայ է, որի հայրը ձեռնարկատեր է: