image

«Խոսրովի անտառ»-ի մէջ բռնկած հրդեհը մեկուսացուած է

«Խոսրովի անտառ»-ի մէջ բռնկած հրդեհը մեկուսացուած է

Խոսրովի արգելոցին մէջ բռնկած հրդեհը մեկուսացուած է, հրդեհաշիջման աշխատանքները կը շարունակուին, 26 յուլիսին յայտնած է ՆԳՆ խօսնակ Նարեկ Սարգսեանը։

«Մարման աշխատանքին ներգրաւուած են ՆԳՆ Փրկարար ծառայութեան եւ Ոստիկանութեան մեծաթիւ ուժեր, Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի, Էկոպարեկային ծառայութեան, գործընկեր կառոյցների աշխատակիցներ, բնակիչներ:

Հրդեհաշիջմանը ներգրաւուել է նաեւ ՊՆ ուղղաթիռ։ Դժուարամատչելի հատուածում փրկարարները կանխել են կրակի տարածումը: Հրդեհը մեկուսացուել է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակւում են: Սահմանուելու է նաեւ հերթապահութիւն»,- գրած է ՆԳՆ-ի խօսնակը: