image

Կառուցապատող «Արծաթ» ՓԲԸ-ի հայտարարությունը՝ շահառուներին․ վերջնաժամկետն է մայիսի 28-ը

Կառուցապատող «Արծաթ» ՓԲԸ-ի  հայտարարությունը՝ շահառուներին․ վերջնաժամկետն է մայիսի 28-ը

Սնանկության վարույթում գտնվող կառուցապատող «Արծաթ» ՓԲԸ-ն առողջացման ծրագիր է պատրաստում՝ կառուցապատումն ավարտելու, բնակարանները գնորդներին հանձնելու ու ընկերության մյուս պարտավորությունները կատարելու նպատակով։  Այդ առիթով ընկերությունը հայտարարություն է տարածել․ 

 

Հարգելի «Արծաթ» ՓԲԸ-ի շահառուներ, ինչպես գիտեք, ներկայումս «Արծաթ» ՓԲԸ-ն գտնվում է սնանկության վարույթում, որի վերաբերյալ նախապատրաստվում է առողջացման ծրագիր՝ կառուցապատումն ավարտելու, բնակարանները գնորդներին հանձնելու ու ընկերության մյուս պարտավորությունները կատարելու նպատակով։ Պահանջները Սնանկության դատարան ներկայացնելու ժամկետն է մայիսի 28-ը, ուստի խնդրում ենք ձեր պահանջները օրենքով սահմանված կարգով ներկայացնել դատարան՝ դրանք հաշվառելու եւ առողջացման ծրագրում ներառելու համար։

Տնօրինությունը, ձեր իսկ շահերից ելնելով, եւ սնանկության գործի որոշ հանգամանքներից ելնելով, խնդրում է անպայման դիմել պահանջով, մինչեւ վերջնաժամկետը։

 

Հարգանքով՝

 

Սեւակ Արծրունի