Ազգային ժողովի նախկին պատգամաւոր՝ Իվեթա Տօնոյեան նշանակուած է Բարգաւաճ Հայաստան Կուսակցութեան աշխատակազմի ղեկավար: Այս մասին իր դեմատետրեան էջով գրառում կատարած է Տօնոյեան:
«Յարգելի´ գործընկերներ, սիրելի´ կուսակիցներ, տեղեկացնում եմ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկեանի որոշմամբ Յուլիսի 1-ից ստանձնել եմ ԲՀԿ աշխատակազմի ղեկավարի պաշտօնը: Առաւել քան վստահ եմ, որ միասնաբար մենք նոր թափ ենք հաղորդելու կուսակցաշինութեան աշխատանքների աշխուժացմանը, հանդէս ենք գալու նոր ասելիքով ու նոր անելիքներով: Ի գործ...»,- նշած է ան: