Հայաստանի պետական հետաքրքրութիւններու ֆոնտի (ԱՆԻՖ) տնօրէններու խորհուրդի նախագահ Տիգրան Աւինեան համոզուած է, որ հրավառութիւններու ազատ կազմակերպման արգելք պէտք է սահմանուի, իսկ հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պէտք է արգիլուի: Այս մասին Տիգրան Աւինեան գրած է Դիմատետրի իր էջին:
«Դեռեւս 2020թ. քննարկում էինք հրավառութիւնների կազմակերպման կարգի խստացման հարցը։ 2021թ. նախաձեռնութիւնը ստացաւ կառավարութեան համաձայնութիւնը եւ ուղարկուեց Ազգային ժողով։ Հասկանալով հանդերձ գործարարների տնտեսական շահերը՝ կարծում եմ, որ, այնուամենայնիւ, հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պէտք է արգելուի, ինչպէս նախատեսուած էր մեր առաջարկած կարգաւորմամբ։
Նախագծով՝ հրավառութիւնները թոյլատրուելու էին միայն պետական ու համայնքային միջոցառումների դէպքում, հրագործական արտադրանքի ազատ վաճառքն արգելւում էր։ Դրանց ազատ կիրառումը ոչ միայն խախտում է հասարակական կեանքը, մարդկանց անդորրը, այլեւ յաճախ յանգեցնում ֆիզիկական վնասուածքների։ Նոյնիսկ այս օրերին է շարունակւում դրանց օգտագործումը՝ յարուցելով մեր համաքաղաքացիների զայրոյթը։
Համոզուած եմ, որ հրավառութիւնների՝ ազատ կազմակերպման արգելքը պիտի սահմանուի, եւ յորդորում եմ ԱԺ-ի մեր գործընկերներին ձեռնամուխ լինել այդ նախաձեռնութեան կեանքի կոչմանը։
Ցաւակցում եմ բոլոր զոհուածների հարազատներին եւ շուտափոյթ ապաքինում մաղթում տուժածներին»,- գրած է Աւինեան։