image

Հնդկաստանից հայ աշակերտները տեղափոխվեցին Հայաստան

Հնդկաստանից հայ աշակերտները տեղափոխվեցին Հայաստան

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկանում ենք, որ  մարտի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Պարետատան և ԱԳՆ համակարգմամբ Հնդկաստանի Կալկաթա քաղաքից հատուկ չվերթ (LUR 5028 Ա 320 EK 32008) իրականացրեց «Atlantis European Airways» հայկական ավիաընկերության ինքնաթիռը՝ այսօր՝ մարտի 31-ին Երևան տեղափոխելով Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաներին և նրանց ուսուցիչներին։

Պատճառը կորոնավարակն է, որի պատճառով արտասահմանում գտնվող շատ ՀՀ  քաղաքացիներ ցանկություն են հայտնում հայրենիք գալու: