image
Հրատապ լուրեր:

Հայկ Մարտիրոսեան կը շարունակէ յառաջանալ...

Հայկ Մարտիրոսեան կը  շարունակէ  յառաջանալ...
Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։
 
Սոչիի մէջ տեղի ունեցող աշխարհի ճատրակի բաժակի մրցաշարքին, Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հայկ Մ. Մարտիրոսեան (2648) վստահ յաղթանակով սկսաւ 1-8-րդ եզրափակիչ հանգրուանը:
 
Մարտիրոսեան, որ մրցեցաւ իրանցի Մամին Թապաթապայէի դէմ (2613), երէկ առաջին դասական մրցումին սեւ քարերով յաղթանակ մը արձանագրեց 61-րդ շարժումին:
 
Այսօր` երկուշաբթի, 26 Յուլիսին անոնց միջեւ տեղի պիտի ունենայ երկրորդ դասական մրցումը:
 
Քառորդ աւարտականի իր տոմսը ապահովելու պարագային, հայրենի կրանտմասթըրին մրցակիցը պիտի ըլլայ Վլատիմիր Ֆետոսէեւ (Ռուսիա, 2696)-Վելիմիր Իվիչ (Սերպիա, 2581) մրցումին յաղթականը: