image

Սելին Տիոնի կերպարով Պարպի պուպրիկ մը շուկայ պիտի հանուի

Սելին Տիոնի կերպարով Պարպի  պուպրիկ մը   շուկայ  պիտի հանուի

Տիկնիկը կրում է երգչուհու հայտնի կերպարի կրկնօրինակը՝ երկարաթև, մինչև հատակ հասնող, օվկիանոսի կապույտ գույնի զգեստը, որով Դիոնը ելույթ է ունեցել «Օսկար»-ի 70-րդ մրցանակաբաշխության ժամանակ՝ 1998 թվականի մարտի 23-ին, Լոս Անջելեսում։ Տիկնիկի հավաքածուում ներառված է նաև «Օվկիանոսի սիրտը» (Heart of the Ocean) հայտնի վզնոցի կրկնօրինակը։ Ֆիլմում այդ զարդը պատկանում էր Ռոուզ Դեվիթ Բյուքեյթերին՝ Քեյթ Ուինսլեթի և Գլորիա Ստյուարտի մարմնավորմամբ։

Տիկնիկի նախնական պատվերները հասանելի են դարձել «Barbie 59 Club»-ի անդամների համար՝ 69,99 դոլարով։

 

«Մաթել» ընկերութիւնը յայտարարած է երգչուհի Սելին Տիոնի կերպարով «Barbie Signature» հաւաքածոյին պատկանող տիկնիկի թողարկման մասին։ Այն ներշնչուած է 1998-ին, «Օսքար»ի մրցանակաբաշխութեան ընթացքին Տիոնի կողմէ կատարուած «My Heart Will Go On» երգէն, որ կը հնչէ «Թայթանիք» ֆիլմին մէջ։

Տիկնիկը կը կրէ երգչուհիին նշանաւոր զգեստին կրկնօրինակը՝ երկարաթեւ, մինչեւ գետին հասնող, ովկիանոսի կապոյտ գոյնով զգեստը, որով Տիոն ելոյթ ունեցած էր «Օսքար»ի 70-րդ մրցանակաբաշխութեան ընթացքին՝ 23 Մարտ 1998-ին, Լոս Անճելըսի մէջ։

Տիկնիկի հաւաքածոյին մէջ ներառուած է նաեւ «Ովկիանոսի սիրտը» («Heart of the Ocean») յայտնի վզնոցին կրկնօրինակը։ Ֆիլմին մէջ այդ զարդը կը պատկանէր Ռոզ Տեւիթ Պիւքէյթըրին՝ Քէյթ Ուինսլեթի եւ Կլորիա Սթիւըրթի մարմնաւորումով։

Տիկնիկի նախնական պատուէրները հասանելի դարձած են «Barbie 59 Club»ի անդամներուն համար՝ 69,99 տոլարով։