Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը ողջունած է Կազայի մէջ հրադադարի հաստատման վերաբերեալ Իսրայէլի եւ «Համաս»-ի միջեւ ձեռք բերուած համաձայնագիրը:
«Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը, որը պէտք է ապահովի երկու կողմերի պատանդների ու գերիների ազատ արձակումը: Յոյս ենք յայտնում, որ այն կարեւոր դեր կը խաղայ պաղեստինցի ու իսրայէլցի ժողովուրդների անվտանգութեան ապահովման գործում եւ ճանապարհ կը հարթի դէպի համապարփակ խաղաղութիւն ու կայունութիւն Մերձաւոր Արեւելքի աւելի լայն տարածաշրջանում:
Բարձր ենք գնահատում միջազգային հանրութեան, յատկապէս ԱՄՆ-ի, Կատարի եւ Եգիպտոսի միջնորդական ջանքերը, որոնք յանգեցրին այս կարեւոր հանգրուանին»,- գրուած է նախարարութեան X-ի էջին: