image

Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում

Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը եւ առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում,  Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ 

Վարորդներին հորդորում են նշված հատվածներում երթեւեկել միայն ձմեռային անվադողերով: