Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 25 տոննա քաշով:
Բեռը ներառել է սնունդ, դեղորայք, բժշկական պարագաներ: Այն Սիրիա է ուղարկվել Երեւանի «Էրեբունի» օդանավակայանից:
Ավելի վաղ՝ փետրվարի 8-ին, ԱԻՆ-ի միջոցով Սիրիա էր ուղարկվել ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն:
