image

Հայաստանցի գրական գործակալը Շարժայում մրցանակ է ստացել

Հայաստանցի գրական գործակալը Շարժայում մրցանակ է ստացել

Հայաստանի Առաջին գրական գործակալության գործակալ Էլինա Հարությունյանը Շարժայի Հրատարակիչների համաժողովի ժամանակ Sharjah Book Authority-ի կողմից արժանացել է մրցանակի՝ սեփական երկրի գրականությունը լավագույնս հանրահռչակելու համար, տեղեկանում ենք գործակալությունից: 

Առաջին գրական գործակալությունը ստեղծվել է 2011 թվականին, նպատակն է հայտնաբերել տաղանդավոր հեղինակների, աջակցել նրանց աշխատանքների հրատարակմանն ու թարգմանաբար վերահրատարակմանը, ներկայացնել հեղինակներին՝ գրքերի միջազգային ցուցահանդեսներում՝ հավանական հրատարակիչներ գտնելու նպատակով, ինչպես նաեւ ներկայացնել հեղինակների շահերը միջազգային հրատարակչություններում, իրականացնել գրքերի թարգմանության եւ հրատարակման բանակցությունների եւ պայմանագրերի կնքման գործընթացները: