image
Հրատապ լուրեր:

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին հյուր երկրպագուներ չեն լինելու. ՈՒԵՖԱ-ի որոշում

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին հյուր երկրպագուներ չեն լինելու. ՈՒԵՖԱ-ի որոշում

Այսօրվանից՝ մարտի 6-ի,ց մեկնարկում է ՈՒԵՖԱ Եւրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ մարտի 25-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը tickets.ffa.am կայքում: 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ տոմսերի վաճառքը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի ավելի ուշ: Այդ մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:

Տոմսերը, ինչպես առցանց, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից, հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան երկու տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:

 Տոմսերի արժեքներն են՝

-Հյուսիսային եւ Հարավային տրիբունաներ՝ 2000 դրամ

-Արեւելյան տրիբունա՝ 3000 եւ 5000 դրամ

-Արեւմտյան տրիբունա՝ 10000 դրամ

ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ հյուր երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինելու:

Նշենք, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունենալու մարտի 25-ին, ժամը 21:00-ին:

Թիմերը հանդիպում են 15 տարի անց՝ Եւրո-2024 որակավորման խմբում: 2008 թվականի օգոստոսի 20-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը «Հրազդան» մարզադաշտում 2:1 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Թուրքիայի թիմի նկատմամբ՝ մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ խմբում:

Թուրքիայի թիմի՝ 67-րդ րոպեին խփած գոլից հետո Հայաստանի հավաքականի կազմում 89-րդ րոպեին պատասխան գնդակը խփել էր Կառլեն Մկրտչյանը, իսկ ավելացված ժամանակում հաղթական գոլը հեղինակել էր Հենրիխ Մխիթարյանը։