Կյանքից հեռացել է ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, բարբառագետ՝ Գաղթուհի Հանանյանը: Նրա մահվան լուրը հայտնել են ընտանիքի անդամներն ու գործընկերները՝ մեծ ցավ հայտնելով հայ բարբառագիտության նվիրյալի, սիրված դասախոսի եւ մշտաջան գիտնական-հետազոտողի մահվան կապակցությամբ:
Գաղթուհի Հանանյանը ծնվել է 1939 թվականին՝ Լաթաքիայում, Կարապետ եւ Մելինե Հանանյանի ընտանիքում: Պապենական Մուսա Լեռից գաղթելու ճանապարհին ծնվելով՝ ծնողները նրան կոչել են Գաղթուհի:
Մեծ հայրենադարձությանը ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան: Սովորել է Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում, որն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է Մայր բուհում՝ բազմաթիվ սերունդների դասավանդելով գրաբար, հայոց լեզվի պատմություն եւ բարբառագիտություն։ Գաղթուհի Հանանյանն իր գիտական գործունեությունը հիմնականում նվիրել է հայրենի Մուսա Լեռան բարբառների ուսումնասիրությանը, ունի հոդվածներ, մենագրություններ: 1995-ին լույս է տեսել Սվեդայի բարբառին նվիրված գիտնականի գիրքը (հայերենի կա ճյուղի բարբառներից մեկը, որով խոսել են հիմնականում պատմական Անտիոքում: Գաղթուհի Հանանյանը պատրաստել է նաեւ Սվեդիայի բարբառի բառարան, որը, ցավոք, չհասցրեց տպագրված տեսնել: