image
Հրատապ լուրեր:

Հասնինք արցախցի մեր եղբայրներին

Հասնինք արցախցի մեր եղբայրներին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբաններից՝ Հոգշ. Տ. Աղան վրդ. Երջնակյանն գրում է`

Սիրելիներ խնդրում եմ մաքսիմում տարածել

Վստահ եմ կան մարդիկ, ովքեր անորոշության մեջ են և չեն կողմնորոշվում թե ինչ կարող են անել։

Մանավանդ Գորիս-Երևան ճանապարհի հարակից բնակավայրերի բնակիչներ, առաջնային սնունդ բերեք Արցախից եկող հայրենակիցներին, նրանց մեջ հարյուրավոր երեխաներ կան։ Օգնեք, հյուրասիրեք, գոնե խոսեք մարդկանց հետ։

Մեքենա ունեցողներ, եկեք այս ճանապարհ և շա՜տ օգտակար կարող եք լինել նրանց, որոնց մեքենանները անսարքացել են։

Երևանցիներ հնարավորության դեպքում այցելեք հիվանդանոցներում եղած արցախցի վիրավորներին և օգտակար եղեք։

Սիրելի հոգևոր եղբայրներ, Երևանի հիվանդանոցներ այցելեք: