Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբաններէն՝ Հոգշ. Տ. Աղան վրդ. Երջնակեանը կը գրէ`
Սիրելիներ, խնդրում եմ մաքսիմում տարածել:
Վստահ եմ կան մարդիկ, ովքեր անորոշութեան մէջ են եւ չեն կողմնորոշւում թէ ինչ կարող են անել։
Մանաւանդ Գորիս-Երեւան ճանապարհի յարակից բնակավայրերի բնակիչներ, առաջնային սնունդ բերէք Արցախից եկող հայրենակիցներին, նրանց մէջ հարիւրաւոր երեխաներ կան։ Օգնէք, հիւրասիրէք, գոնէ խօսէք մարդկանց հետ։
Մեքենայ ունեցողներ, եկէք այս ճանապարհ եւ շա՜տ օգտակար կարող էք լինել նրանց, որոնց մեքենանները անսարքացել են։
Երեւանցիներ հնարաւորութեան դէպքում այցելէք հիւանդանոցներում եղած արցախցի վիրաւորներին եւ օգտակար եղէք։
Սիրելի հոգեւոր եղբայրներ, Երեւանի հիւանդանոցներ այցելէք: