Հրատապ լուրեր:

Հալեպի Մալճեանների ընտանեկան գորգը՝ «Մեծն Տիգրան արքա՝ արքայից արքան»

Հալեպի Մալճեանների ընտանեկան գորգը՝ «Մեծն Տիգրան արքա՝ արքայից արքան»

Այս բացառիկ գորգն այսօր պահվում է ԱՄՆ-ում ապրող Մալճեանների ընտանեկան արխիվում: Գորգը կոչվում է  «Մեծն Տիգրան արքա՝ արքայից արքան»: Հեղինակը Վարդավառ Պետրոս Մալճեանն է՝ գորգագործության և գորգանկարների վարպետ, գորգագործ, նկարիչ, գրող: 

Գորգը նա նկարագրել է այս ձևով.  
«Գորգին գործը սկսած 1-5-1953. մօտէլը իւղանկարը, յղացումով և գորգին գործը 1951-1955 (5) տարի բոլորը: Մեծութիւնը 304ով 228սմ, բաղադրուած 150 գոյներէ. 36 հանգոյց քառակուսի սանտիմեթրի վրայ. 228ով6 1/2=1482 հանգոյց մէկ շարք, 304ով6 1/2=1976 շարք գորգը 1482ով1976= 2.928.432 հանգոյց բոլոր գորգը»:

1918թ. Մարաշում ծնված, ապա Հալեպում հաստատված հայ գաղթական ընտանիքի զավակ  է եղել Վարդավառ Պետրոս Մալճեանը: Գորգի լուսանկարը Հայկական գորգի ազգային կենտրոնին է տրամադրել որդին՝ Պիեռ Մալճեանը: