image

Հաղորդում Երեւանից. «Բարի լո՜ւյս, արաբնե՛ր»

Հաղորդում Երեւանից.  «Բարի լո՜ւյս, արաբնե՛ր»

ԵՊՀ արաբագիտության ամբիոնի 2-րդ կուրսի մի խումբ ուսանողներ բ․գ․թ․, դոցենտ Ալիս Էլոյանի աջակցությամբ պատրաստել են «Բարի լո՜ւյս, արաբնե՛ր» հաղորդումների շարք։ Հաղորդաշարը նկարահանվում է ամեն շաբաթ օր եւ նվիրված է ներամբիոնային կյանքին։ Առաջին հաղորդումը նվիրված է «Նուր» երաժշտական խմբի կազմավորմանը։ Հաղորդման ընթացքում ուսանողները ներկայացնում են արաբական «Shabābīq» (արաբերենից թարգմանաբար նշանակում է «Պատուհաններ») երգը եւ դրա կատարման հետ կապված հետաքրքիր պատմությունը: Ուսանողները պատմում են, թե ինչպես են սովորել այդ երգը եւ ինչպես է այդ երգի հետ կապված իր զգացողությունները կտավին հանձնել 2-րդ կուրսի ուսանողուհի Զարուհի Ներսիսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում.