Եւրոպայում ժամանակավորապես բնակվող հայ լրագրող Անի Քոչարը գրում է.
Սիրելի հայրենակիցներ,
խոսքս ուղղում եմ մեր այն հայրենակիցներին, ովքեր մշտական բնակության նպատակով ցանկանում են Եվրոպայում ապաստան խնդրել:
Մի վաճառեք ձեր տունն ու տեղը և ձեր վերջին կոպեկները մի վատնեք Եվրոպա հասնելու համար, Հայաստանը այն պետությունների ցուցակում չէ, որի քաղաքացիներին այստեղ ապրելու իրավունք են տալիս:
Օրինակ Գերմանիան ՀՀ քաղաքացիների գործերը հաշված ամիսներում է քննում է և բացասական պատասխան տալիս:
Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ, թե որքան ընտանիքներ են անդունդի եզրին հայտնվում եվրոպական ապահով կյանքի փնտրտուքներում:
Եթե չունք լուրջ առողջական խնդիրներ, եթե ձեր կյանքին վտանգ չի սպառնում, ապա, Եվրոպա գալ խորհուրդ կտամ բացառապես որպես զբոսաշրջիկ: Համենայնդեպս Գերմանիայում այժմ օրինական կարգավիճակ ստանալը բավականին բարդ է, եթե պատերազմող երկրից չես եկել:
Եվ երբ ընտանիքում մեկն ունի լուրջ առողջական խնդիր, դա դեռևս պատճառ և հիմք չէ, որպեսզի ողջ ընտանիքը Գերմանիայում ապրելու իրավունք ստանա: Առավել մանրամասները կարող եմ տրամադրել փակ նամակով:
Հ.Գ. Սկզբից ևեթ ասեմ, որ ինքս Հայաստանից բացակայում եմ ժամանակավորապես և կրթությունս ավարտելուն պես վերադառնալու եմ Հայրենիք:
Վերջին տարվա իմ փորձն ու այն, ինչ տեսա ու լսեցի, եկավ հաստատելու, որ լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք: Հավատացեք Եվրոպան հեռու է դրախտից....