Ես շատ ուրախ եմ, որ կը վերականգնուի «աքթիւ» քաղաքացիի հիմնարկը, որ կերծես թէ խեղդուած էր: Այս մասին, յունուար 30-ին, Երեւանի քաղաքապետարանին մէջ Օղակաձեւ այգիի 4-րդ գօտիի ճակատագրի վերաբերեալ հանրային լսումներուն յայտարարած է Երեւանի աւագանիի անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարութեանը։
«Այս հանդիպումը ցոյց է տալիս, որ դա վերականգնւում է: մեր թիմը ոնց պայքարում էր 10-15 տարի առաջ, 6 տարի առաջ, անգամ յեղափոխութիւնից յետոյ, նոյնկերպ պայքարելու ենք ամէն քմ-ի համար եւ բոլոր հանրային շահերի ու մեր քաղաքացիների համար: Մենք խնդիր չունենք, եթէ պէտք լինի փողոց էլ ենք դուրս գալու, պէտք լինի բուլդոզերների տակ էլ ենք պառկելու: Միակ բանը, որ փոխուել է մեր թիմի մօտ, տարիքն է, մի քիչ ծերացել ենք»,-ըսած է ան: