image

«Եթէ նկատենք, որ մեր հեռացումով հնարաւոր է զոհերից խուսափել, վայրկեան անգամ չենք մտածի». Ալեն Սիմոնեան

«Եթէ նկատենք, որ մեր հեռացումով հնարաւոր է զոհերից խուսափել, վայրկեան անգամ չենք մտածի».  Ալեն Սիմոնեան

Իրավիճակը սահմանին լարուած է, յարաբերականօրէն կայուն, սակայն իւրաքանչիւր պահ կրնայ սրուիլ, մեծ կուտակում կայ սահմանին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերութեան եթերով ըսած է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնեան։

«Շատ մեծ գործընթաց է տեղի ունենում։ Սրանք մեսիջներ (նամակներ) են, որ մեզ քաղաքական պարտադրանքի բերեն, սա էլ հերթական փորձն է։ Հիմնական թիրախն էլ Լաչինի միջանցքը եւ ԼՂ-ում ստեղծուած իրավիճակն է։ Մենք միջազգային հարթակներով մեծ ճնշում ենք գործադրում, ու նման ձեւով փորձ են անում մեզ յետ պահելու»,- նշած է ան։

Սիմոնեան չէ բացառած, որ լարուած իրավիճակը կրնայ կապ ունենալ երկու օրէն սպասուած Փութին-Էրտողան հանդիպումին հետ։

«Քննարկուելու են մեր տարածաշրջանի վերաբերեալ հարցեր։ Ցաւօք, մենք յայտնուել ենք այդ երկու պետութիւնների բանավէճի սեղաններին։ Եւ այստեղ Ալիեւը փորձում է բարձրացնել իր գինը։ Սա մեծ քաղաքական խաղ է, որը չի սկսւում եւ չի աւարտւում մի կէտում։ Այսօր Հայաստանում կայ ժողովրդավար իշխանութիւն, որը գուցէ վատ օրինակ է իր ժողովրդավարութեամբ այս տարածաշրջանում։ Եթէ պարզուի, որ կարող ենք զոհերից, տարածքային նկրտումներից խուսափել մեր հեռանալով՝ վայրկեան անգամ չենք մտածի, որովհետեւ մեզ համար մեր երկրի եւ քաղաքացիների անվտանգութիւնից կարեւոր հարց չկայ, բայց այստեղ շատ աւելի խորը հարցեր կան»,- նշած է Սիմոնեան։