image

Երեւանի մէջ. Արցախի մասին երգի ատեն աշակերտները արտասուած են (Տեսանիւթ)

Երեւանի մէջ. Արցախի մասին երգի ատեն աշակերտները արտասուած են (Տեսանիւթ)

Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրէն Արմէն Հարէեանը իր ֆէյսպուքեան էջով տեսանիւթ հրապարակած է, որուն մէջ Երեւանի թիւ 196 դպրոցի աշակերտները Հայոց բանակի կազմաւորման 30-ամեակին առթիւ կ'երգեն Արցախին նուիրուած երգ եւ կու լան:

«Սրտանց ուզեցի այս ձայնագրութիւնը կիսել ձեր հետ, որ տեսնէք, թէ ինչ նուիրումով սերունդ է մեծանում: Երեխաների յուզումը տեսնելով` բառ չեմ գտնում արտայայտելու: Միայն վստահ եմ, որ այսպիսի ապրումներ ունեցող երեխաները չեն կարող այլ մարդ մեծանալ, քան կարեկցող, հոգատար եւ անձնուրաց:

Միջոցառումը տեղի է ունեցել Երեւանի թիւ 196 դպրոցում եւ նուիրուած էր Հայրենիքի Հայոց բանակի կազմաւորման 30-ամեակին:

Շնորհակալութիւն եւ խոնարհում ծնողներին, ուսուցիչներին ու դաստիարակներին եւ բոլոր այն մարդկանց, որոնք օգնում ու նպաստում են անձնուրաց, հոգատար ու կարեկցող մարդ մեծացնելու համար:

Եթէ դուք էլ հայրենիքի կամ սփիւռքի ինչ-որ մի անկիւնում, լուռ այսպիսի գործ էք անում, դժուարութիւնների մէջ չյուսահատուէք: Այլ իմացէք, որ ձեր պէս էլի շատ մարդիկ կան, որոնք քրտնաջան գործ են անում, սեփական անձն ուրացած` սերունդ են դաստիարակում, եւ որ մեր ազգի մէջ կայ մնացորդաց, որ յառնելու է Քրիստոսով:

Ու շատանալու ենք, եթէ պինդ բռնէք Աստծուց», տեսանիւթին կից գրած է օգտատէրը: