Փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի համակարգմամբ`Եւրոպական միութեան հետ մեր երկկողմ դրամաշնորհային ծրագրերու շրջածիրէն ներս պետական պիւտճէ փոխանցուած է 14.2 մլն եուրօ: Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է փոխվարչապետի խորհրդական Մանէ Ադամեանը:
Ան նաեւ Մանրամասնած է.
«1. Քովիտ համավարակի արդիւնքում առաջացած խնդիրների մեղմման եւ սոցիալ-տնտեսական դիմակայունութեան բարձրացման նպատակով փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի գրասենեակի կողմից իրականացուող պիւտճէտային աջակցութեան ծրագրի շրջանակում պետական պիւտճէ է փոխանցուել ծրագրի վերջին յատկացումը` 6 մլն եուրօ արժողութեամբ: Ընդհանուր առմամբ` ծրագրի շրջանակում վերջին երկու տարուայ ընթացքում պետական պիւտճէ է փոխանցուել 30 մլն եուրօ դրամաշնորհ` ծրագրով սահմանուած բոլոր նախապայմանների 100% կատարողականով:
2. Դատաիրաւական բարեփոխումներին աջակցելու նպատակով Արդարադատութեան նախարարութեան կողմից իրականացուող պիւտճէտային աջակցութեան ծրագրի շրջանակում պետական պիւտճէ է փոխանցուել ծրագրի հերթական յատկացումը` 8.2 մլն եուրօ արժողութեամբ: Ընդհանուր առմամբ` ծրագրի շրջանակում վերջին երկու տարուայ ընթացքում պետական պիւտճէ է փոխանցուել 17.2 մլն եուրօ դրամաշնորհ: Ծրագիրը կ'աւարտի յաջորդ տարի:
ԵՄ գործընկերները շատ բարձր են գնահատել Կառավարութեան հետ համագործակցութիւնը եւ ծրագրերի շրջանակում գրանցուած արդիւնքները»: