image

Դեսպան Թրեյսին՝ Հայաստանի սահմանին Իրան-Ադրբեջան զարգացումների մասին

Դեսպան Թրեյսին՝ Հայաստանի սահմանին Իրան-Ադրբեջան զարգացումների մասին

Ինչպես տեղեկացրել էինք, Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի նախաձեռնությամբ Ֆրեզնոյից կրկին բժիշկների խումբ է ժամանել Հայաստան, որն այսօր այցելել է Աշտարակի բժշկական կենտրոն: Աշտարակում նրանց  ջանքերով տեղադրվել է ժամանակակից ախտորոշիչ սարք: Ներկա է եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որն արարողությունից հետո պատասխանել է «Արեւելք»-հարցին՝ Սյունիքի վերջին զարգացմանն ու այդ առումով ԱՄՆ դիրքորոշմանն առնչվող:

Դեսպանն ասել է, որ ԱՄՆ-ը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ուշադրությամբ հետեւում է զարգացումներին եւ ինչպես միշտ աջակից է տարածաշրջանում լիակատար խաղաղության հաստատմանը: Դեսպանը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը համագործակցում է բոլոր կողմերի հետ՝ լարված իրավիճակը փարատելու, ինչպես նաեւ խաղաղ համակեցության համար նոր ելքեր գտնելու համար: Հայաստանում ԱՄՆ դեսպանը նաեւ նշել է, որ այս փուլում շատ կարեւոր է, որ սահմանային իրավիճակը լարվածությունից դուրս գա, եւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն ապրեն խաղաղ: «Խաղաղությունը կարեւոր է ոչ միայն Հայաստանի սահմանների, այլեւ՝ ամբողջ տարածաշրջանի համար»,-ասել է դեսպան Թրեյսին: Մանրամասները՝ տեսանյութում.