image
Հրատապ լուրեր:

Դատարանը որոշած է պարտաւորեցնել Եկեղեցին՝ ամբողջութեամբ եւ առանց խոչընդոտի ապահովել Տէր Արամի եւ Տէր Թադէի պաշտօնավարումը

Դատարանը որոշած է պարտաւորեցնել Եկեղեցին՝ ամբողջութեամբ եւ առանց խոչընդոտի ապահովել Տէր Արամի եւ Տէր Թադէի պաշտօնավարումը

Կարգալույծ քահանաներից Ստեփան Ասատրյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունը և իրեն վերականգնել Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում։

Դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց և պարտավորեցրել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտի ապահովել Ստեփան Արտակի Ասատրյանի պաշտոնավարումը Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում, մինչև սույն քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատարանը նաև պահանջել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց ներկայացնել հետևյալ ապացույցները․

«Ստեփան Ասատրյանին պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի 21.10.2025 թվականի թիվ 1042 հայրապետական տնօրինության հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները, ինչպես նաև դրանում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը, Ստեփան Արտակի Ասատրյանի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:

 Ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայց էր ներկայացրել նաև Արամայիս Թախմազյանը՝ պահանջելով իրեն վերականգնել Թալինի տարածաշրջանի հոգևոր hովվի պաշտոնում: Դատարանը որոշում է կայացրել պարտավորեցնել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց՝ ամբողջությամբ և առանց խոչընդոտի ապահովել հայցվոր Արամայիս Դավթի Թախմազյանի պաշտոնավարումը Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում»։