image

Դանիէլ Իոաննիսեան Պապիկեան բնարական գնելու հարցով զգայացունց գրառում կատարեց

Դանիէլ Իոաննիսեան Պապիկեան   բնարական գնելու հարցով  զգայացունց   գրառում  կատարեց

Ինչպէս «Հետք»–ը գրած էր, Պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեան 168․000 տոլարով բնակարան գնած է, որ այսօր 412.000 տոլար կ'արժէ։ «Իրազեկ քաղաքացիների միաւորում» Հասարակական կազմակերպութեան ծրագիրներու համակարգող Դանիէլ Իոաննիսեան անդրադարձած է հրապարակման․- «Իսկ ինչի՞ դիմաց է Սուրէն Պապիկեանը «նուէր» ստացել 100 միլիոն դրամ։  Նախ Սուրէն Պապիկեանը ապահովում է Ջերմուկի լոկալ օլիգարխիայի (տեղական սակաւապետութիւն) (Ջերմուկ գրուպի) մուտքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւն։

Յետոյ Սուրէն Պապիկեանն ապահովում է, որ «Ջերմուկ գրուպի» տիրոջ որդին ՔՊ-ից առաջադրուի տեղական ընտրութիւններում ու տարբեր լծակներ օգտագործի` անմրցակից յաղթանակի ապահովման համար։

Իսկ յետոյ Սուրէն Պապիկեանը «Ջերմուկ գրուպի» սեփականատէրից ստանում է 100 միլիոն դրամի «նուէր»` բնակարանում զեղչի տեսքով։

Յ.Գ. Այո, խօսքը «Ջերմուկ գրուպի» տնօրէնի այն որդու մասին է, ով մեղադրւում էր փաստաթղթերի կեղծմամբ բանակից ազատուելու համար, բայց դատուելու փոխարէն ՔՊ-ի կողմից դարձաւ քաղաքապետ»։