Ինչպէս «Հետք»–ը գրած էր, Պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեան 168․000 տոլարով բնակարան գնած է, որ այսօր 412.000 տոլար կ'արժէ։ «Իրազեկ քաղաքացիների միաւորում» Հասարակական կազմակերպութեան ծրագիրներու համակարգող Դանիէլ Իոաննիսեան անդրադարձած է հրապարակման․- «Իսկ ինչի՞ դիմաց է Սուրէն Պապիկեանը «նուէր» ստացել 100 միլիոն դրամ։ Նախ Սուրէն Պապիկեանը ապահովում է Ջերմուկի լոկալ օլիգարխիայի (տեղական սակաւապետութիւն) (Ջերմուկ գրուպի) մուտքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւն։
Յետոյ Սուրէն Պապիկեանն ապահովում է, որ «Ջերմուկ գրուպի» տիրոջ որդին ՔՊ-ից առաջադրուի տեղական ընտրութիւններում ու տարբեր լծակներ օգտագործի` անմրցակից յաղթանակի ապահովման համար։
Իսկ յետոյ Սուրէն Պապիկեանը «Ջերմուկ գրուպի» սեփականատէրից ստանում է 100 միլիոն դրամի «նուէր»` բնակարանում զեղչի տեսքով։
Յ.Գ. Այո, խօսքը «Ջերմուկ գրուպի» տնօրէնի այն որդու մասին է, ով մեղադրւում էր փաստաթղթերի կեղծմամբ բանակից ազատուելու համար, բայց դատուելու փոխարէն ՔՊ-ի կողմից դարձաւ քաղաքապետ»։