Հոնկոնգի և Չինաստանի հայ համայնքը հուզիչ տեսանյութ է հրապարակել ՝ ուղղված կորոնավիրուսի կանխարգելման դեմ Չինաստանի պայքարին: Տեսանյութում իրենց խրախուսական խոսքն են փոխանցել Չինաստանի տարբեր քաղաքներում ապրող հայեր։ Նրանք իրենց խոսքերով փորձել են քաջալերել չին ժողովրդին և իշխանություններին, ովքեր ձեռնարկել են աննախադեպ քայլեր համաճարակը դադարացնելու համար: Տեսանյութը, որը պատրաստվել է Հայաստանում, նաև ներկայացնում է Երևանի Կոնֆուցիուսի ինստիտուտում չինարեն սովորող հայ ուսանողներին:
Չինաստանի և Հոնկոնգի հայ համայնքի նախագահ Հենրի Արսլանյանի խոսքերով՝ «այս քայլով մենք ցանկանում ենք մեր չինացի ընկերներին հիշեցնել, որ հայ ազգը մշտապես աջակցելու և լինելու է չինացիների կողքին՝ հատկապես այս դժվարին շրջանում»:
«Հայերը Չինաստանի հետե խորագրով տեսահոլովակը արդեն հասանելի է YouTube-ում և կցուցադրվի չինական և արևմտյան լրատվամիջոցներով՝ #ArmeniansWithChina և #WeAreChina հեշթեգերով: