Բագրատ Սրբազան կը Գրէ,-Սիրելիներ,Շնորհավորում եմ բոլորիս մեր պետականության՝ Հայաստանի Հանրապետության, ազատության, ինքնորոշման և անկախության տոնի Աստվածաշնորհ առիթով: Այո՛, հպարտ ենք որ ունենք մեր իսկ պետությունն ու պետականությունը, սակայն այդ հպարտությունը նաև նշանակում է պատասխանատվություն՝ պատասխանատվություն մեր Հայրենիքի, պատասխանատվություն հայ մարդու, պատասխանատվություն մեր արժանապատվության, բարեկեցիկ կյանքի, պատասխանատվություն մեր հոգևոր անվտանգության, մեր երկրի ընդհանրապես խաղաղ, անվտանգ կյանքի ու անխախտ զարգացման նկատմամբ:
Մի առիթով ասել եմ երեք Ա-երի բանաձևն է մեր կյանքի զարգացման բանալին՝ ԱԶԱՏ քաղաքացիներ, ԱՐԴԱՐ հասարակություն և ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏ ժողովուրդ: Ուրեմն և հետևաբար՝
Կեցցե' ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՄԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ
սիրվ և աղոթքով
ՏԱՀՈՒՅՍ-ի Թեմից