image

Բագրատ Սրբազան ներկայացուց առաջիկայ ընելիքները

Բագրատ Սրբազան ներկայացուց առաջիկայ ընելիքները

«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը 10 օգոստոսին, Մասիսի մէջ ներկայացուց առաջիկայ ընելիքները:

«Մարզահամերգային համալիրում պէտք է հաւաք ունենայինք, պարզաբանեցին, որ մի 20 օր անընդհատ զբաղուած է, թէ ինչով է զբաղուած, չգիտեմ: Այսինքն ամսի 7-ից առաջ եւ 7-ից յետոյ բոլոր օրերը զբաղուած են, գնալու եմ տեսնեմ՝ զբաղուած է, թէ՝ չէ: Մի տարբերակ կար ամսի 4-ին՝ փոքր դահլիճում, մէկ էլ պարզւում է՝ ամսի 4-ին, համալիրի բոլոր աշխատողներով գնում են Վանաձոր: Հիմա երկուշաբթի օրը խորհրդակցութիւն կ'ունենանք՝ հասկանալու, թէ ինչ ենք անելու»,-ըսաւ ան:

Բագրատ Սրբազանը նշեց, որ որեւէ նմանատիպ խոչընդոտ չի կրնար կասեցնել իրենց ընթացքը եւ իրենք պիտի շարունակեն այն:

«Ինչո՞ւ ենք ուզում դահլիճային հանդիպում, որ համ ճանաչենք իրար եւ տեղեկացնենք մեր հետագայ անելիքները, որովհետեւ դրսում դժուար է այն հասցնել: Բայց եթէ դահլիճային տարբերակը չստացուի հրապարակում մեր հաւաքը կ'իրականացնենք»,-ըսաւ սրբազանը: