image

Դու միշտ կա՛ս մարդկանց սրտերում. Ընկերոջ խոսք

Դու միշտ կա՛ս մարդկանց սրտերում. Ընկերոջ խոսք
Երվանդ Երկանյան, կոմպոզիտոր
 
Այսօր լրանում է հարազատ ընկերոջս` տաղանդավոր խմբավար, Հայաստանում և Սփյուռքում բազմաթիվ երգչախմբեր հիմնած, Երևանի պետական Կամերային Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանի ծննդյան 70-ամյակը: Ստեղծագործական հարուստ ծրագրերով, բեմական ակտիվ գործունեությամբ լի,մարդկային շռայլ հմայքով օժտված արվեստագետի բեղուն կյանքը անսպասելիորեն,հենց աշխատանքի ամենաեռուն պահին ընդհատեց անիծյալ քովիդը` բոլորիս մատնելով խոր ցավի, վշտի, հուսահատության: Անդառնալի կորուստ ոչ միայն ընտանիքի, ընկերների, նրա արվեստի երկրպագուների, այլև մեր ժամանակակից երաժշտական աշխարհի համար: Սակայն, նա, ինչպես դա հատուկ է բոլոր մեծ արվեստագետներին, սեփական ձեռքերով կռեց երկնային անմահությունը իր կատարած գործերով, բազմաթիվ ձայնագրություններով ու սփռեց դրանք մարդկանց սրտերի և հոգիների մեջ: Ծնունդդ շնորհավոր, Մաեստրո՛, դու միշտ կաս մարդկանց սրտերում, դու միշտ ներկա ես Հայ Երաժշտական Մշակույթի մեջ: