Հայաստան եկած 1,8 միլիոն զբօսաշրջիկ, իւրաքանչիւրը ՀՀ-ի մէջ ծախսած է 1200 տոլար:
Այս մասին ըսած է Հայաստանի տնտեսութեան նախարար Վահան Քերոբեանը Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովներու համատեղ նիստին 2024-ի պետական պիւտճէի մասին օրէնքի նախագիծի նախնական քննարկումներուն:
«2024-ին սկսում ենք զբօսաշրջային ենթակառուցուածքների զարգացման նոր ծրագիր, որի ներքոյ պլանաւորում ենք կառավարութեան ծրագրում նշուած 20 զբօսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը»,-ըսած է Քերոբեանը:
Ան աւելցուցած է, որ առաջին 9 ամիսներու դրութեամբ Հայաստան եկած է 1 միլիոն 850 հազար զբօսաշրջիկ:
«Մենք Հայաստանի սահմանային կէտերում իրականացնում ենք անընդհատ ուսումնասիրութիւն:
Նախնական տուեալներով՝ մէկ զբօսաշրջիկը Հայաստանում այժմ ծախսում է մօտ 1200 դոլար, ինչպէս նաեւ, տնտեսական վերլուծութիւնների կեդրոնի ուսումնասիրութիւններով կամ հաշուարկներով 1 զբօսաշրջիկից Հայաստանի բիւջէ է մտնում մօտ 44 հազար դրամ, այսինքն ներգնայ զբօսաշրջութիւնից ՀՀ–ի բիւջէ մտնում է մօտ 100 միլիարդ դրամ»,-ըսած է Քերոբեանը: