image

Այս տարի ՀՀ եկած է 1,8 միլիոն զբօսաշրջիկ, իւրաքանչիւրը ՀՀ-ի մէջ ծախսած է 1,200 տոլար. Քերոբեան

Այս տարի ՀՀ եկած է 1,8 միլիոն զբօսաշրջիկ, իւրաքանչիւրը ՀՀ-ի մէջ ծախսած է 1,200 տոլար. Քերոբեան

Հայաստան եկած 1,8 միլիոն զբօսաշրջիկ, իւրաքանչիւրը ՀՀ-ի մէջ ծախսած է 1200 տոլար:

Այս մասին ըսած է Հայաստանի տնտեսութեան նախարար Վահան Քերոբեանը Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովներու համատեղ նիստին 2024-ի պետական պիւտճէի մասին օրէնքի նախագիծի նախնական քննարկումներուն:

«2024-ին սկսում ենք զբօսաշրջային ենթակառուցուածքների զարգացման նոր ծրագիր, որի ներքոյ պլանաւորում ենք կառավարութեան ծրագրում նշուած 20 զբօսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը»,-ըսած է Քերոբեանը:

Ան աւելցուցած է, որ առաջին 9 ամիսներու դրութեամբ Հայաստան եկած է 1 միլիոն 850 հազար զբօսաշրջիկ:

«Մենք Հայաստանի սահմանային կէտերում իրականացնում ենք անընդհատ ուսումնասիրութիւն:

Նախնական տուեալներով՝ մէկ զբօսաշրջիկը Հայաստանում այժմ ծախսում է մօտ 1200 դոլար, ինչպէս նաեւ, տնտեսական  վերլուծութիւնների կեդրոնի  ուսումնասիրութիւններով կամ հաշուարկներով 1 զբօսաշրջիկից Հայաստանի բիւջէ է մտնում մօտ 44 հազար դրամ, այսինքն ներգնայ զբօսաշրջութիւնից ՀՀ–ի բիւջէ  մտնում է մօտ 100 միլիարդ  դրամ»,-ըսած է Քերոբեանը: