ԵԱՀԿ Մինսքի խումբը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման միակ հարթակն է, եւ որպէսզի այլընտրանքներ ըլլանն, պէտք է գոյութիւն ունենան բոլորին համար ընդունելի հարթակներ: Նման կարծիք յայտնեց Արցախի արտաքին գործոց նախարար Դաւիթ Բաբայեանը:
«Վաղաժամ է ասել` ինչպիսի զարգացումներ կը լինեն, ինչ ճակատագիր կ'ունենայ Մինսքի խումբը, սակայն ինչքան տեսնում ենք` դեռեւս այդ ձեւաչափից չեն հրաժարուել: Այո՛, նշուեց, որ Մինսքի խմբի գործունէութիւնը սառեցւում է, սակայն չեմ կարծում, որ արդէն իսկ ձեւաչափը վերացել է կամ լուծարւում է, քանի որ գործընթացը պէտք է այլ ընթացակարգով իրականանայ, եթէ նման ցանկութիւն առաջանայ համանախագահ երկրների մօտ», ըսաւ Բաբայեանը: