image

Այս պահուն Մինսքի խումբը այլընտրանք չունի. Դաւիթ Բաբայեան

Այս պահուն  Մինսքի խումբը  այլընտրանք չունի. Դաւիթ Բաբայեան

ԵԱՀԿ Մինսքի խումբը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման միակ հարթակն է, եւ որպէսզի այլընտրանքներ ըլլանն, պէտք է գոյութիւն ունենան բոլորին համար ընդունելի հարթակներ: Նման կարծիք յայտնեց Արցախի արտաքին գործոց նախարար Դաւիթ Բաբայեանը:

«Վաղաժամ է ասել` ինչպիսի զարգացումներ կը լինեն, ինչ ճակատագիր կ'ունենայ Մինսքի խումբը, սակայն ինչքան տեսնում ենք` դեռեւս այդ ձեւաչափից չեն հրաժարուել: Այո՛, նշուեց, որ Մինսքի խմբի գործունէութիւնը սառեցւում է, սակայն չեմ կարծում, որ արդէն իսկ ձեւաչափը վերացել է կամ լուծարւում է, քանի որ գործընթացը պէտք է այլ ընթացակարգով իրականանայ, եթէ նման ցանկութիւն առաջանայ համանախագահ երկրների մօտ», ըսաւ Բաբայեանը: