Արցախի արտաքին գործոց նախարար Դաւիթ Պապայեան գրառում կատարած է Արցախի վերաբերեալ, ուր ըսուած է.-
«Արցախը ծանր վիրաւոր է, եւ նրա «ապաքինումը» գերխնդիր է համայն հայութեան համար: Արցախի ճակատագրից է կախուած ողջ հայ ժողովրդի ապագան: Արցախը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ, բայց չնայած բոլոր վտանգներին ու դժուարութիւններին, կան բոլոր հնարաւորութիւնները երկիրը փրկելու եւ նրա ապահով ապագան ապահովելու համար։ Սա պահանջում է հայրենասիրական եւ պրոֆեսիոնալ (մասնագիտական) մօտեցում ոչ միայն աշխատանքի, այլ ընդհանրապէս կեանքի նկատմամբ»։