44-օրեայ պատերազմին որդուն կորսնցուցած Անկելինան 48 տարեկանին կրկին մայրացաւ: Այս մասին ֆէյսպուքեան իր էջով գրած է բժիշկ Անուշ Աբրահամեանը:
«44-օրեայ պատերազմում որդուն կորցրած իմ թանկագին Անկելինան Աստծոյ կամքով 48 տարեկանում կրկին մայրացաւ:
Այս հրաշք աղջնակի համար մեր ամբողջ թիմը շատ է պայքարել ` Ֆերթիլիթի Սենթրի տնօրէն Էտուարտ Մարթինիչի ղեկավարութեամբ, իսկ ծննդալուծումը կատարել է մեր անփոխարինելի Անդրանիկ Պօղոսեանը Էրէբունի ծննդատանը», գրած է բժիշկը: