Այնպե՜ս խաղաղ ես հեռանում մեզնից,
Այնպե՜ս ներդաշն մնում մեր հոգում,
Ինչպես Գիրը քո հանդարտուն և զի՜լ -
Որ ի սկզբանե Բանն է նորոգուն:
Այնպե՜ս անխռով ու գարունաքայլ
Եվ պատարագի հանգով ես գնում,
Որ մենք ենք թվում որբ, արյունաքամ,
Հեռացողն, ասես, մենք ենք հար և նույն:
Եվ Քո գիրն է դեռ պատվանդաններին՝
Որպես անավարտ Բանք ու Բանաձև.
Որպես շարական այն արդարների,
Որ մահվան դեմ էլ Կյանք են մնացել...
...Այնպե՜ս խաղաղ ես մեզնից հեռանում,
Որ արցունքն անգամ նաիվ է ու սին,
Քեզ բարի ճամփա - էլի բեռը նույն
Եվ Խոսքն է ծա՜նր առթիվ Օրհասի …