image

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց «Բարնաբաս» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց «Բարնաբաս» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Բարնաբաս» միջազգային հիմնադրամի տնօրէն քորեպիսկոպոս Պատրիկ Սուքդէոյին, տիկին Ռոզմարի Սուքդէոյին, հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Քարոլին Քըրսլեյքին եւ հիմնադրամի Սանկտ Պետերբուրգի ներկայացուցիչ Բորիս Կոստինին:

Վեհափառ Հայրապետը, ողջունելով հիմնադրամի ներկայացուցիչներին, ընդգծեց, որ նրանց մասնակցութիւնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացուող «Միջազգային կրօնական ազատութիւն եւ խաղաղութիւն» խորագրով միջազգային համաժողովին եւս մէկ անգամ վկայում է վերջիններիս բարեսէր վերաբերմունքը Արցախի եւ հայ ժողովրդի նկատմամբ յատկապէս այս դժուարին օրերին:  

Հանդիպմանը Նորին Սրբութիւնը նաեւ իր երախտագիտութիւնը յայտնեց «Բարնաբաս» բարեգործական  հիմնադրամին` տեղահանուած արցախցիներին օգնելու եւ Իզմիրլեան  ԲԿ-ում 44-օրեայ  պատերազմում վիրաւորում ստացած զինծառայողների բուժման նպատակով վերականգնողական կենտրոնի ստեղծման համար:

Հիմնադրամի տնօրէն քորեպիսկոպոս Պատրիկ Սուքդէոն շնորհակալութիւն յայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելութեան համար` հաստատելով, որ նմանօրինակ բարեգործական ձեռնարկները շարունակական բնոյթ են կրելու ի նպաստ Արցախի եւ Հայաստանի: