image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պաղեստիյան պատուիրակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունել է Պաղեստիյան պատուիրակություն

Դեկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Պաղեստինի` Եկեղեցիների հարցով բարձրագոյն նախագահական կոմիտէի ղեկավար Մուին Էլիաս Իւսեֆ Խուրիի գլխաւորած պատուիրակութեանը:

Հանդիպճանն անդրադարձ կատարուեց Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտէզ» կալուածքի վարձակալութեան յանձնելու խնդրին, ինչպէս նաեւ հայկական քրիստոնէական սրբավայրերի եւ պատմամշակութային ժառանգութեան պահպանութեան հարցերին: Կարեւորուեց եկեղեցիների ու կրօնների միջեւ յարաբերութիւնների եւ երկխօսութեան զօրացումը: