Ակն քաղաքում պատրաստված արծաթյա գոտի՝ հայ ոսկեձեռիկ վարպետների գործը

Ակն քաղաքում պատրաստված արծաթյա գոտի՝ հայ ոսկեձեռիկ վարպետների գործը

Այսօրվա Թուրքիայի Հանրապետության կենտրոնական մասում, Երզնկայի նահանգում, Արևմտյան Եփրատ (Կարասու) գետի աջ ափին, Տավրոսյան և Անտիտավրոսյան լեռնաշղթաների միջև, Երզնկայից Խարբերդ տանող ճանապարհին գտնվող Ակն քաղաքը անցյալում եղել է Խարբերդի վիլայեթի կազմում և նշանակալի դեր է ունեցել հայոց պատմության մեջ։ Այն հայտնի էր իր ժողովրդական երգերով, անտունիներով, տաղերով։ 19-րդ դարի վերջերին Ակնում գործում էին ազգային մի քանի ընկերություններ (Ազգասիրական, Ուսումնասիրական, Արամյան և Նարեկյան)։ 1870 թվականից Ակնում լույս են տեսել «Ծաղիկ», «Եփրատ», «Մտրակ» թերթերը։ 1873 թվականին այստեղ ներկայացվել է «Սուրբ Մեծն Ներսես» պիեսը։

Ակնում գործել են հայկական վարժարաններ, հայ վարպետների արհեստանոցներ, հարուստ է եղել եկեղեցիներով ու վանքերով:

Քաղաքը հայտնի է եղել իր հայ ոսկերիչներով ու արծաթագործներով:


Լուսանկարում՝ Ակնում պատրաստված հարսանեկան արծաթե գոտի: Պատկանել է Ալմաս Քապուլյանին: Նրա մահից հետո գոտին պահել է հարսը՝ Ռոզա Քապուլյանը՝ Գեղամ Քապուլյանի կինը, որ հետագայում իր հետ տարել է ԱՄՆ: Ներկայումս գոտին նրանց ընտանեկան ժառանգությունն է և պահվում է Քապուլյանների ընտանեկան հավաքածուի մեջ՝ Վաշինգտոնում: 


 


 

Լուսանկարի աղբյուր՝ «Հուշամատյան»